Հնարավորությունը ոչ միշտ են համընկնում ցանկությունների հետ։ Պոլսո պատրիարքարանի գործողություններն այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Պոլսո պատրիարքարանը շեղվում Մայր Աթոռի վարած քաղաքականությունից։
«Մեկին դատելուց առաջ նրա շապիկը հագեք նախ եւ առաջ։ Երկրորդ՝ Պոլսո պատրիարքարանի գործունեությունն ունի որոշակի սահմանափակումներ, եւ հեշտ է պահանջել, որ բոլորն անեն այնպես, ինչպես որ մենք ենք պատկերացնում կամ ուզում։ Կյանքում հնարավորությունները ոչ միշտ են համընկնում մեր ցանկությունների հետ»,- ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոսը։
Նշենք, որ վերջին շրջանում շատ են լուրեր շրջանառվում այն մասին, որ Մայր Աթոռը խնդիրներ ունի Պոլսո պատրիարքարանի հետ։





























