Իրաքի Քերբելա քաղաքում իրականացրած ահաբեկչության հետեւանքով 25 մարդ զոհվել է, 50-ը` վիրավորվել: Բոլոր զոհվածները շիա-ուխտագնացներ են:

Իրավապահ մարմինների տվյալներով, պայթուցիկ նյութերով երկու ավտոմեքենաներ պայթեցվել են Նաջաֆ քաղաք տանող ճանապարհին:

NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ նախօրեին մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել էր Բաղդադում գտնվող Ալ Արաբիա հեռուստաընկերության կենտրոնական մուտքի մոտ: Առնվազն 6 մարդ զոհվել էր, 15-ը` վիրավորվել: