Ռուս ցանցահենները ներթափանցել են Սպիտակ տան համակարգչային համակարգ՝ կոտրելով ԱՄՆ Պետդեպարտամենտի էլեկտրոնային փոստը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։

ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայտնել է, որ ցանցահենները մուտք են ունեցել կարեւոր գաղտնի տեղեկությունների չգաղտնիցված բազա, սակայն գաղտնիացված համակարգը կոտրել չեն կարողացել։

Համաձայն հեռուստաընկերության տեղեկությունների՝ ցանցահենները կարողացել են տեղեկություններ ստանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական  գրաֆիկի մասին։ Ամերիկացի պաշտոնյաները ենթադրում են, որ նման տեղեկությունները բարձր են  գնահատվում օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, գրում է Forbes-ը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ 2014թ. հոկտեմբերին նախագահի աշխատակազմի աշխատանքներին ծառայող չգաղտնիացված ցանցերում կասկածելի ակտիվություն էր նկատել։ Քննիչները համարում են, որ այս ցանցահենային հարձակումը ԱՄՆ կառավարական համակարգերի վրա կազմակերպած ամենաբարդ ինտերնետ գրոհներից  մեկն է։

Ենթադրվում է, որ հարձակումը կարող էին կազմակերպել Ռուսաստանից։ Հարձակումը կատարվել է աշխարհի տարբեր համակարգիչներից, ինչպես հաճախ անում են ցանցահենները հետքերը մաքրելու համար, սակայն մասնագետները նշում են, որ այս դեպքում կան ռուսական կառավարության համար աշխատող ցանցահեններին մատնանշող ապացույցներ։ Ավելի ուշ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը չէր հաստատել այս տեղեկությունները։