Twitter-ի միկրոբլոգերում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս շրջանցել 140-նիշանոց հաղորդագրության սահմանափակումները։ Մեջբերմամբ կատարվող ռեթվիթի շնորհիվ տեքստում հնարավոր է ավելացնել եւս 116 նիշ, գրում է CNet-ը։
Quote Tweet կոճակը սեղմելիս նոր հաղորդագրության պատուհանում հայտնվում է մեջբերումն ու մեկնաբանության դաշտը։ Նախկինում մեջբերումը կատարվում էր ավելի բարդ գործողություններով. անհրաժեշտ էր պատճենել եւ թվիթի վրա տեղադրել հղումը, գրում է RG-ն։
Այս նորարարությունը Twitter-ի՝ ծառայության սպասարկման ոլորտի ընդլայնմանն ուղղված քաղաքականության շարունակությունն է։ Մարտի վերջում հայտնվել էր նոր գործառույթ, որը հնարավորություն էր տալիս նշել վայրը, որտեղից ուղարկվում է թվիթը։





























