Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ակտիվ լոբբինգ է իրականացնում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երկխոսություն սկսելու ուղղությամբ՝ գրում է պարբերականը: Երբ թերթը փորձել է Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից ճշտել՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյան-Յովանովիչ շփումների ընթացքում շոշափվե՞լ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հնարավոր երկխոսության թեման, Ավագյանը չի պատասխանել հարցին: Հայտնի չէ նաեւ, արդյո՞ք նման թեմա լինելու է Տեր-Պետրոսյան-Յովանովիչ առաջիկա հանդիպումների օրակարգում: «Ըստ մեր աղբյուրների, մոտ ժամանակներս նման մի հանդիպում է կազմակերպվելու: Երեկ, սակայն, մեզ չհաջողվեց Տեր-Պետրոսյան-Յովանովիչ առաջիկա հանդիպման փաստը հաստատող պաշտոնական տեղեկություն ստանալ»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին ուզում են «բարիշացն
Տեղադրություն



























