«Օր օրի խորանում են այն խոսակցությունները, որ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվում է բոլորովին նոր եւ անհասկանալի որակներով ու դեմքերով մի կուսակցություն, որն իր ֆորմատով, ասում են, որ պետք է դառնա, այսպես կոչված , «դուբլ» կուսակցությունը եւ մեծ թվով ձայներ փախցնի այն կուսակցություններից, որոն իշխանությունները 2012-ի ընտրություններին ընդառաջ կսկսեն «թարս» նայել: Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիրն ու զարմանալին այն է, որ դեռեւս անունը չպարզված այս նորաստեղծ կուսակցության «գլավար», որպես» այդպիսին, կնքվելու է, գիտեք ո՞վ՝ միամիտ լոռեցի Վիկտոր Դալլաքյանը, որն էլ ասում են, որ այդ գործի «քավորը» դարձավ այն բանից հետո, երբ ԱԺ ամբիոնից բուռն քննադատության ենթարկեց Ռոբերտ Քոչարյանին:
Բայց սա դեռ ամենը չէ. չար լեզուներն ասում են, որ այս նորաստեղծ թիմում ընդգրկված են լինելու մարդիկ, որոնց պիտանիության ժամկետը վաղուց արդեն անցել է: Օրինակ, նույն խոսկցությունների համաձայն, կուսակցության առանցքը կազմելու են հին ու նոր ՀՀՇ-ականները, ինչ-ինչ անհասկանալի գաղափարների ետեւից գնացող աղանդավոր-տաղանդավորները: Շատերի խորին համոզմամբ այս կուսակցությունը լինելու է միակը, որը կարողանալու է իր շուրջը համախմբել բոլոր դուրս գրված քաղաքական գործիչներին: Հա, իսկ ամենավերջում էլ տեղեկացնենք, որ Վիկտոր Դալլաքյանի լրիվ միամիտ միտումներով կյանքի կոչվող այս X կուսակցության համագումարը, ըստ լուրերի, տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,-գրում է պարբերականը:



























