Թուրքիայի Հաթայ նահանգի Փայաս ավանում ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենան ենթարկվել է քուրդ զինյալների հարձակմանը։

Թուրքական haberturk-ի փոխանցմամբ՝  ոստիկանական մեքենայի վրա հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 26-ի երեկոյան։  Ոստիկանական մեքենան հայտնվել է կրակահերթի տակ, որի հետեւանքով սպանվել է 3 եւ վիրավորվել՝ 1 ոստիկան։

Հարձակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ ի պաշտպանություն ոստիկանության, հավաքվել են ոստիկանատան դիմաց, եւ հակաքրդական կարգախոսներ հնչեցրել։

Թուրք ազգայնականների մի խումբ հարձակվել է շրջանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակի վրա, կոտրել պատուհանները եւ հրդեհել գրասենյակը։