Ոստիկանությունը փնտրում է մարտի 28-ից անհետ կորած 60-ամյա Ռուդիկ Ծատուրյանին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 60-ամյա, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Ռուդիկ Ծատուրյանը մարտի 28-ին դուրս է եկել տանից եւ մինչ օրս չի վերադարձել:

Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին դիմել ոստիկանության մոտակա կամ Մասիսի բաժին:

Զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-06-25 կամ (0236) 4-02-02

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: