BP (Բրիթիշ պետրոլիում) ընկերության տնօրենների խորհուրդը պաշտպանել է Ռոբերտ Դադլիի թեկնածությունը կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնում: Հաղորդում է Bloomberg-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ BP-ի լոնդոնյան շտաբ-բնակարանում տեղի է ունեցել ընկերության տնօրենների խորհրդի նիստը, որի օրակարգում էին Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետեւանքների վերացումը, ընկերության ֆինանսական վիճակը եւ փոփոխությունները ղեկավար կազմում: Ընկերության նախկին ղեկավար, 53-ամյա Թոնի Հերվորդին, որն այդ պաշտոնում աշխատել է 28 տարի, սպասում է տարեկան 600 հազար ֆունտ ստեռլինգի հասնող թոշակ եւ շահաբաժին իր բաժնետոմսերից: Ռոբերտ դադլին 2003-2008 թթ ղեկավարել է ռուս-բրիտանական նավթային ընկերությունը, իսկ հիմա ղեկավարում է այն ստորաբաժանումը, որը զբաղվում է Մեքսիկական ծոցում վթարի հետեւանքների վերացման խնդրով:
Հիշեցնենք, որ BP-ին պատկանող Deepwater Horizon պլատֆորմը, որը վթարվել է եւ վավթի արտահոսքի պատճառ դարձել, արդեն մեծ վնաս է հասցրել ամերիկյան Լուիզիանա, Ալաբամա, Միսիսիպի նահանգներին եւ սպառնում է կոլոգիական աղետի վերածվել: Նավթի արտահոսքն սկսվել է ապրիլի 22-ից եւ մինչ օրս չի հաջողվում այն դադարեցնել: Վթարը վերացնելուն ուղղված BP-ի կողմից արվոծ ծախսերը արդեն մոտենում են 4 միլիարդ դոլարի:




























