«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Արզական-Երեւան» ջրատարի վրա շինարարական աշխատանքների հետ կապված, հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 29-ը ժամը 10.00-ն Արաբկիր վարչական շրջանում կդադարեցվի Կոմիտասի պողոտայի, Թբիլիսյան խճուղու, Ադոնց, Մամիկոնյանց, Շիրվանզադե, Շահսուվարյան, Գրիբոեդով, Քոչար, Վրացական, Տիգրանյան փողոցների ջրամատակարարումը, իսկ շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ եւ ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: