Ցանցահենները կոտրել են ֆրանսիական TV5 Monde հեռուստաալիքի կայքն ու սոցցանցերի հաշիվները։ Ենթադրվում է, որ նրանք կապ ունեն արմատական «Իսլամական պետություն» խմբավորման հետ։  Հարձակումը կատարվել է ապրիլի 8-ի երեկոյան։ Ցանցահենները կոտրել են հեռուստաալիքի պաշտոնական կայքը եւ սոցցանցերի էջերը։ Facebook-ում TV5 Monde-ի էջում կարելի էր տեսնել սեւ հագուստով մարդկանց նկարներ՝ «Կիբերխալիֆայություն» եւ «Ես ԻՊ եմ» մակագրություններով։ Նրանք խոստացել են Փարիզում հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո  Ֆրանսիային նոր հարվածներ հասցնել

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, TV5 Monde-ը աշխատանքը վերականգնել է ապրիլի 9-ին Ֆրանսիայի ժամանակով ժամը 02։50-ին։ Ընկերությունից հայտնել են, որ համակարգը լուրջ վնասվել է, քանի որ խոսքը դեռեւս նմանը չունեցող հզոր գրոհի մասին է։