Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հուլիսի 23-ին Միլան այցելության ժամանակ, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հյուրի հետ այցելել է Սանտա Մարիա դելլե Գրացիե մենաստանը, որի հյուրասենյակում է գտնվում Լեոնարդո Դա Վինչիի աշխարհահռչակ «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործությունը: Այս մասին հուլիսի 27-ին գրում է The Daily Mail-ը: Մեդվեդեւը ցանկություն է հայտնել լուսանկարվել նկարի կողքին եւ նրա ցանկությունը բավարարվել է:
Սակայն Իտալիայի հասարակությունը քննադատել է իր վարչապետին այն բանի համար, որ նա նկարվել է Լեոնարդի Դա Վինչիի նկարի ֆոնին, քանի որ ապարատի լուսարձակումը կարող է վնասել ստեղծագործությանը: «Ավելին, ինչո՞ւ նախագահներին կարելի է լուսանկարվել, իսկ հասարակ քաղաքացիներին` ոչ»,- իրենց դժգոհությունն են հայտնում ակցիայի նախաձեռնողները:
Արվեստագետները ամեն կերպ փորձում են հանգստացնել մտահոգ հասարակությանը, հավաստիացնելով, որ «արվել է ընամենը երեք կադր»:
Հիշեցնենք, որ «Խորհրդավոր ընթրիքը» Դա Վինչին ստեղծել է 1495-1498 թթ:




























