Հայաստանում մեկնարկում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է անվճար պլանշետներ բաժանել առաջին դասարանցիներին։

Այսօր՝ ապրիլի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ԿՀ փոխնախարար Կարինե Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերից, առաջին փուլում ծրագիրը փորձնական տարբերակով կիրականացվի ՀՀ միայն մեկ՝ Վայոց ձորի մարզում եւ կտեւի 4 տարի:

Առաջին փուլում այս տարվա սեպտեմբերին կգնվի 650 պլանշետ: Ծրագրի հաջող ընթացքի դեպքում՝ 2019-ից այն աստիճանաբար կընդլայնվի եւ յուրաքանչյուր ուսումնական տարի կներառվեն 1-ից 2 նոր մարզեր։ Իսկ վերջնական փուլը՝ Երեւան քաղաքի ներառումը ծրագրում, մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերից:

Աշակերտներին տրամադրվելու են «ArmTab» պլանշետներ: