Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միջինասիական երկրների ներկայացուցիչների միջեւ:

Հուլիսի 26-ին Մոսկվայի ժամանակով ժամը 22-ին «Պրոֆսոյուզնայա» մետրոյի կայարանի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են, տարբեր տվյալներով, 20-40 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 5 երիտասարդի, որոնցից 2-ը եղել են Ղրղըզստանից, 3-ը`Ուզբեկստանից: Ծեծկռտուքի մեկ մասնակից հոսպիտալացվել է դանակից ստացված վնասվածքով: «Ինտերֆաքսին» հաղորդել են ոստիկանության իր աղբյուրները: Աղբյուրի խոսքով, ձերբակալված ղրղըզների հետ զրույցի ժամանակ հրավիրվել է նաեւ ՌԴ-ում Ղրղըզստանի դեսպանատան ներկայացուցիչը: