Գիտնականները պարզել են, որ Մարսը հյուսիսային եւ հարավային կիսագնդերից «գրկող» օղակները սառույցից են բաղկացած։ Նշենք, որ այդ օղակները գտնվում են աշխարհագրական այն լայնության վրա, որտեղ Երկիր մոլորակի վրա գտնվում է Դանիան։
Մարսը գրկող օղակները վաղուց էին հայտնաբերվել, սակայն գիտնականները չէին կարողանում հասկանալ, թե նրանք ինչից էին բաղկացած՝ սառած ջրից, СО2 ածխածնի սառած երկօքսիդից թե սեղմված լեռնանյութերից։ Վերջին 10 տարիների ընթացքում արբանյակային վերլուծության տվյալները ապացուցել են, որ Մարսի օղակները իսկական սառույցից են բաղկացած, գրում է Gazeta-ն։
Հետազոտողները հաշվարկել են, որ սառցե օղակները պարունակում են 150 մլրդ խ/մ սառած ջուր։ Այդ քանակը բավական է Կարմիր մոլորակը 1.1 մ հաստությամբ շերտով ծածկելու համար։ Գիտնականները ենթադրում են, որ սառույցը գոլորշացել է փոշու եւ լեռնանյութերի ծածկույթի պատճառով։





























