Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում 17 բնակիչ մահացել են տեղական ինքնաշեն օղի օգտագործելու հետեւանքով, եւս 12-ը կորցրել են տեսողությունը:

Գրում է Daily Nation-ը: Բժիշկների կարծիքով՝ ինքնաշեն օղին մեթանոլ է պարունակել: Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք մեթանոլը պատահական է հայտնվել օղու մեջ, թե՞ ավելացվել է խմիչքը թնդացնելու համար: Կինը, որը վաճառել է ինքնաշեն օղու այդ խմբաքանակը, ներկայումս ձերբակալված է:

Քենիայում ինքնաշեն օղուց թունավորումների դեպքեր հաճախ են տեղի ունենում: Ինքնաշեն օղին հատկապես սիրված է աղքատ թաղամասերում, որոնց բնակիչները չեն կարող իրենց թույլ տալ ալկոհոլ գնել խանութներից: Գրում է «Գազետա-ռու»-ն: