Հուլիսի 26-ը մտավ Մոսկվայի պատմության մեջ, որպես վերջին 130 տարում ամենաշոգ օրը: Ռուսաստանի մայրաքաղաքի օդերեւութաբանական կայանը ժամը 16-ին գրանցել է 37,2 աստիճան տաքություն, ինչը Մոսկվայի համար ռեկորդային ցուցանիշ է:
Մինչ օրս Մոսկվայում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել էր 1920 թվականին, երբ օդի ջերմաստիճանը հասել էր 36,8 աստիճանի:




























