ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս ունի, որ կվերականգնվեն բանակցություններն Իրանի եւ «Վիեննայի խմբի» (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջեւ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Հաղորդում է IRNA գործակալությունը:

Իրանի կողմից ԱԷՄԳ-ին ուղղված նամակի կապակցությամբ նա ասել է, որ այդ փաստաթղթում ներառված են «Վիեննայի խմբի» հետ հետագա հարաբերություններին առնչվող ծրագրեր: «Պետք է սպասել նրանց արձագանքին»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին օրերս հայտնել է, որ Իրանը պատրաստել է իր պատասխանը ԱԷՄԳ -ին եւ «Վիեննայի խմբին», որոնք կուղարկվեն առաջիկա 2-3 օրերի ընթացքում: Նա նաեւ նշել էր, որ քանի որ Իրանը հայտարարել է, թե պատրաստ է քիչ հարստացված ուրանը փոխանակել միջուկային վառելիքի հետ, ապա «Վիեննայի խումբը» լավ կանի այլեւս ժամանակ չծախսի դրա վրա: