Սաուդյան Արաբիայի քաղավիացիոն վարչությունը հրաժարվել է իր օդային տարածք թողնել 260 իրանցի ուխտագնացներ տեղափոխող օդանավը։ Այս մասին գրում են Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվամիջոցները։ Որոշումը բացատրվում է նրանով, որ Իրանը չի պահպանել անհրաժեշտ ձեւականությունները։

«Օպերատորը պարտավոր է նախօրոք թռիչքի հայտ ներկայացնել՝ տեղեկություններ հաղորդելով ինքնաթիռի տեսակի, նրա գրանցման եւ այլ փաստաթղթերի մասին, որպեսզի ապահովի ուղեւորների անվտանգությունը»,-նշում են լրատվամիջոցները։

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները լարված են մնում Եմենում հակամարտության լուծման հարցում սկզբունքորեն տարբեր դիրքորոշում ունենալու պատճառով, գրում է «Ինտերֆաքս»-ը։