ԱՄՆ նպատակ չունի հարձակվել Վենեսուելայի վրա։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
«Ես չեմ կարող մեկնաբանել վենեսուելական զինված ուժերի մարտունակությունը, սակայն չարժեր ԱՄՆ պատճառով փոխել դրանց կարգավիճակը։ Մենք նպատակ չունենք ռազմական գործողություններ սկսել Վենեսուելայի դեմ»,- հայտարարել է Քրոուլին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստացել էր «ոչ մի կաթիլ նավթ» չտրամադրել ԱՄՆ-ին, եթե իր երկիրը հարձակման ենթարկվի Կոլումբիայի կողմից։