Ճապոնիայում ավել քան 82 հազար համակարգիչ նոր տեսակի վիրուսով է վարակվել, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկիոյի ոստիկանության կիբերանվտանգության հարցերով վարչությանը։ Վնասակար ծրագիրը համակարգչով բանկային գործարքներ կատարելիս ավտոմատ կերպով հաշվեհամարից գումար է տանում։

Վիրուսակիր համակարգիչների կեսը գտնվում է Ճապոնիայում, իսկ մյուսները՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրներում։ «ՌԻԱ Նվոստի»-ն գրում է, որ համակարգիչների մի մասը վարակվել է արտասահմանից, եւ ճապոնական ոստիկանությունը դիմել է Ինտերպոլին։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ անցյալ տարի գրանցվել է բանկային հաշիվներից կողմնակի հաշվեհամարներին գումար փոխանցելու 1876 դեպք, իսկ դրա պատճառած վնասը գնահատվում է 2.9 մլրդ իեն։