Apple Watch-ի մի քանի մոդել, որոնց գինը տատանվում է 229 դոլարից 10 հազար դոլարի սահմաններում, ամբողջովին վաճառվել են մի քանի րոպեի ընթացքում, գրում է Financial Times-ը։

Առավել թանկ մոդելները վաճառվել են մի քանի ժամում, նշում է Gazeta-ն։

Apple Watch-ի նախնական պատվերները  հասանելի են եղել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Չինաստանում եւ Հոնկոնգում։

Ի տարբերություն Apple-ի նախորդ ապրանքների՝ այս անգամ անհամբեր գնորդները հնարավորություն են ունեցել ոչ թե խանութների առջեւ հերթ կանգնել, այլ պատվիրել համացանցով։