Թուրքական բանակի բարձրաստիճան գնդապետ Չեթին Քեշքերը հուլիսի 27-ի առավոտյան իր աշխատասենյակում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է   DHA գործակալությունը: Գնդապետը կրակել է գլխին իր խլացուցիչով տաբելային ատրճանակով:

Նկատելով նրա երկար բացակայությունը, Շտաբի աշխատակիցները ջարդել են աշխատասենյակի դուռը, որտեղ հայտնաբերել են Քեշքերի անշունչ մարմինը: Թուրքիայի ռազմական դատախազությունը դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել: