Հայաստանը ի թիվս 7 երկրների «Ավիադարթս» միջազգային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը։
«Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 7 երկիր, այդ թվում Ղազախստանը, Հայաստանը եւ Հնդկաստանը, իսկ որպես դիտորդ կլինեն Պակիստանը, Բահրեյնն ու Եգիպտոսը»,- ասել է Բանդարեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ այդ տարի մրցույթին մասնակից միջազգային թիմերի քանակը մեծացել է։





























