Հարավթուրքական Օսմանիյե նահանգում ռումբի պայթյունի հետեւանքով մի քանի զինվորներ են վիրավորվել։ Վիրավորների թվի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում, սակայն արդեն հայտնի է, որ մի քանի զինվոր ծանր վնասվածքներ են ստացել:

Քրդական բանվորական կուսակցության անդմաների կողմից տեղադրված ռումբը գործի է դրվել զինվորական պահակախմբի անցնելու ժամանակ, հայտնում է «Star»-ը:

Շաբաթվա սկզբից սա թուրք զիինծառայողների վրա արդեն երկրորդ հարձակումն է։ Նախօրեին վեց թուրք զինվոր Դիարբեքիրում Քրդական բանվորական կուսակցության գործողություններից՝ բեռնատարի վրա նետված նռնակի պայթյունի հետեւանքով վնասվածքներ էին ստացել: