Նեապոլում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարին են վերադարձվում նրա մասունքները: Տաճարի նշանակությունը քաղաքի պատմության համար դժվար է գերագնահատել թե կրոնի, թե էսթետիկայի տեսանկյունից, գրում է Napoli Post պարբերականը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցով Իտալիա կատարած այցելության առթիվ:

ՀՀ նախագահը եղել է նաեւ Նեապոլում, որտեղ ներկա է գտնվել եկեղեցում Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի տեղադրման ու օծման արարողությանը:

Napolli Post-ի հոդվածում նշվում է. «Այս վայրում սուրբ Պատրիցիայի հետեւորդ միանձնուհիների բազիլիկե վանքն է եղել, որոնք եւ պահպանել են Սուր Գրիգոր լուսավորչի մասունքները (գանգն ու սրունքի ոսկորը): Սուրբ Գրիգորը 257-331 թվականներին եղել է Հայ եկեղեցու պատրիարքը: 1009 թվականին, նորմանների դարաշրջանում, վանքը միացվել է այլ՝ Սուրբ Պանտեղիմեոսի վանքին եւ ընդունել բենեդիկտյան կանոնադրություն: 1864 թվականին եկեղեցում պահվում են Սուրբ Պատրիցիա կույսի նշխարքները, որը առանձնացել էր Նեապոլիտանական ափին գտնվող բազիլիկե վանքում, որտեղ էլ մահացել է 365 թվականի օգոստոսի 13-ին:

Յուրաքանչյուր երեքշաբթի կրկնվում է արյան ջրիկացման հրաշքը (այն բխում է միջնադարյան սրբի գլխից: Լերդացած արյունը պարբերաբար հրաշքով ջրիկանում է-խմբ): Եկեղեցու 5-րդ կապելլայում պահպանվում է սրբի մասունքները, որոնք պահպանվում են ոսկյա ու արծաթյա մասունքատուփում: Սուրբ Պատրիցիայի հրաշագործությունների մասին պատմությունները լայնորեն հայտնի էին դերեւս XII դարում, եւ նրան սկսել են համարել քաղաքի սուրբ հովանավորներից մեկը: Առասպելի համաձայն սրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին կառուցվել է մոտ 930 թվականին: Այնտեղ եղել է նաեւ վանքը, որը հիմնել է Կոնստանտին կայսեր մայրը՝ սուրբ Հեղինեն:

Ինչ վերաբերում է էսթետիկային, ապա վանքը 16-րդ դարի առաջին կեսից հետո վանական ճարտարապետության կարեւորագույն նմուշներից է: Եկեղեցու ներսը կազմված է ամեն կողմից 4 կապելլաներից ու 5 կամարաշարքերից եւ ավարտվում է բեմի կիսաշրջանաձեւ ելուստով, իսկ կիսաշրջանաձեւ գմբետին գրված է. «Փառք Սուրբ Գրիգորին»: