«Աէրոֆլոտ» ընկերությունում կարծում են, որ Ռուսաստանում ներկայումս չափից շատ ավիաընկերություններ կան։ «Մեր ընկերությունը հանդես է գալիս Ռուսաստանում գոյություն ունեցող ավիաընկերություների քանակի կրճատման օգտին»,- հայտարարել է ռուսական ավիաընկերություններից խոշորագույնի գլխավոր տնօրեն Վիտալի Սավելեւը։ «Մենք այն կարծիքին ենք, որ 30 ավիաընկերությունները բավական են մեր երկրի համար»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա։
«Աէրոֆլոտը» կարող է մրցակցել բոլոր միջազգային ավիաուղիների հետ։ Մենք ունենք ավելի քան 100 ինքնաթիռ՝ ընդ որում՝ Airbus եւ Boeing մակնիշների։ Բացի այդ, 80 Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներ ենք պատվիրել»,- տեղեկացրել է նա։
Հիշեցնենք, որ «Աէրոֆլոտը» հիմնադրվել է 1923 թվականի փետրվարի 9-ին։ «Աէրոֆլոտ» անունն ամրագրվել է 1932 թվականի փետրվարի 25-ին։ Խորհրդային տարիներին երկրում ոչ մի այլ ավիափոխադրող գոյություն չի ունեցել։




























