Եվրամիության 27 երկրների բնակիչների թիվը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 501,1 մլն մարդ, այն դեպքում, երբ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը եղել է 499,7 մլն մարդ, հայտնում է «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը։
Ընդ որում՝ եվրոյի գոտու բնակչությունը, որի մեջ են մտնում ԵՄ 16 երկրներ, աճել է 0,9 մլն մարդով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եվրոստատի» տվյալներով, 2009 թվականի ընթացքում Եվրամիության ողջ տարածքում լույս աշխարհ է եկել 5,4 մլն նորածին։ Ծնելիության առավել բարձր մակարդակ է գրանցվել Իռլանդիայում (16,8 տոկոս), Մեծ Բրիտանիայում (12,8 տոկոս) եւ Ֆրանսիայում (12,7 տոկոս)։ Նվազագույն ցուցանիշներ են արձանագրվել Գերմանիայում (7,9 տոկոս) եւ Ավստրիայում (9,1 տոկոս)։ Մահացության ցուցանիշով առաջին տեղերում են Բուլղարիան (14,2 տոկոս), Լատվիան (13,3 տոկոս), Հունգարիան (13,3 տոկոս) եւ Լիտվան (12,6 տոկոս), այն դեպքում, երբ մահացության ամենափոքր ցուցանիշները գրանցվել են Իռլանդիայում (6,6 տոկոս), Կիպրոսում (6,7 տոկոս), Լյուքսեմբուրգում (7,3 տոկոս) եւ Մալթայում (7,8 տոկոս)։



























