ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով հանել է Իրանին մատակարարվող С-300 զենիթահրթիռային համակարգերի վրա դրված արգելքը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հրամանը չեղյալ է հայտարարում ՌԴ տարածքից, ՌԴ տարածքով տարանցիկ ուղիով կամ ՌԴ սահմաններից դուրս գտնվող տարածքից ռուսական դրոշի ներքո գտնվող նավերով կամ ինքնաթիռներով Իրանի Իսլամական Հանրապետությանը С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու արգելքը»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























