Անհայտ հաքերները կիբերհարձակում են գործել առաջատար բելգիական ու ֆրանսիական պարբերականների կայքերի վրա, որոնք պատկանում են Rossel մեդիախմբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի տեղեկատվական գրոհի զոհ է դարձել Բելգիայի ֆրանսալեզու առաջատար թերթերից մեկի՝ Le Soir-ի կայքը:
«Նրանք այսօր կրկին հարձակման փորձ են արել, սակայն այս հարձակումը նվազ լուրջ էր ու հզոր»,-ապրիլի 13-ի երեկոյան «Ֆրանս Փրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Rossel մեդիախմբի գլխավոր տնօրեն Բերնար Մարշանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ երկուշաբթի որոշ ժամանակով արգելափակվել են ֆրանսիական l'Union de Reims եւ l'Ardennais պարբերականների կայքերը: Բելգիական Le Soir եւ ֆրանսիական La Voix du Nord թերթերի կայքերը նույնպես հարձակումների են ենթարկվել, սակայն Մարշանը չի ներկայացրել այդ կիբերհարձակումների մանրամասները:





























