2017 թվականին, իսկ ավելի հստակ՝ հոկտեմբերի 12-ին, Երկիրը կարող է բախվել երկնաքարի: Նման կարծիք է հայտնել Թեխասի համալսարանի աշխատակից,աստղագետ Ջուդ Ռիսը: Երկնաքարը 40 մետր է, իսկ Երկրի հետ դրա բախումն աղետալի կլինի:

2012 ТС4 երկնաքարը, որը հայտնաբերվել է 2012 թվականին, Հավայան կղզիների աստղադիտարանի կողմից, արդեն մոտենում է Երկրին: Ռիսի եվրոպացի գործընկերները կարծում են, որ Երկրի հետ երկնային մարմնի բախումը շատ քիչ հավանական է: