Կրեմլում  հստակ չգիտեն, թե երբ կվերսկսվեն Իրանին ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումները, սակայն նշել են, որ դրա համար որեւէ սահմանափակում այլեւս չկա։

«Այս դեպքում պայմանագրերի կնքել չկնքելու հարցերը կքննարկվի գործարքի անմիջական մասնակիցների կողմից, եթե դրա կարիքը լինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել մեկ բան. իրավական տեսանկյունից հրամանի ստորագրման համար որեւէ սահմանափակում այլեւս չկա»,- ընդգծել է Պեսկովը։ Սակայն նա չի պարզաբանել, թե երբ կսկսվեն մատակարարումները։ «Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող»,- մեջբերում է Պեսկովի խոսքը ՏԱՍՍ-ը։