Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի դստերը՝ 2-ամյա Նորթին, հայկական եկեղեցում մկրտել են հին ավանդական ծիսակարգով: Այս մասին NEWS.am-ին ասաց Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը, որը ապրիլի 13-ին Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մկրտել է փոքրիկին:
«Արվել է այն ամենը, ինչ պահանջում է հայկական առաքելական եկեղեցու ծիսակարգը: Կնքահայրն էլ մեր վարդապետներից մեկն է, իսկ կնքամայր չկար, քանի որ առաքելական եկեղեցին դա չի պահանջում»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 13-ին Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Հայաստանից մեկնել են Իսրայել՝ փոքրիկ Նորթին մկրտելու նպատակով:





























