Համացանցում չարագործները Steam առցանց խաղերի վաճառքի խանութից վիրուսներ են տարածում։ Այս մասին հայտնում է ESET հակավիրուսային ընկերությունը։

Չարագործները խաղերով կեղծ էջեր են ստեղծում, որոնք ամբողջովին պատճենում են Steam-ի իսկական էջերից։ Կեղծ խաղը ընտրելիս օգտատերը անմիջապես վերահասցեավորվում է վիրուսակիր ծրագրային ապահովման էջ, փոխանցում է RG-ն։

Չարագործները իրենց նպատակների համար միանգամից մի քանի նախագիծ են ընտրել, որոնց թվում՝ Octopus City Blues-ը։ Նախագծի հեղինակները արագ տեսել են էջի կեղծում ու ահազանգել Steam։ Չարագործները կեղծել են նաեւ Street Fist 2 եւ Garlock Online խաղերի էջերը։