Վատիկան կատարած իր կարճատեւ այցելության վերջին օրը՝ ապրիլի 13-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպումներ է ունեցել Վատիկանի բարձրաստիճան կարդինալների հետ։
Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Արամ Ա-ն առաջին հերթին հանդիպել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Բարոլինիի հետ, Կիպրոսի հայոց թոմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեեմեզյանի հետ: Հանդիպման ընթացքում կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել կարդինալին՝ Հռոմի պապի ապրիլի 12-ին արված հայտարարության համար: Կարդինալ Բարոլինը նույնպես կարեւոր դերակատարություն է ունեցել Հռոմի պապի արած հայտարարության մեջ՝ որպես Վատիկանի արտաքին քաղաքականության պատասխանատու: Այս հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լիբանանի նախագահի ընտրությունները: Կարդինալը հայտնել է, որ առաջիկա օրերին իր անձնական ներկայացուցիչը մեկնելու է Լիբանան, որ զբաղվի այս հարցերով: Ապա նորին սրբությունն այցելել է Վատիկանի միջեկեղեցական հարաբերությունների կենտրոնատեղի եւ հյուրընկալվել նրանց նախագահին՝ կարդինալ Քոխին եւ նրա օգնականներին:
Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Արեւելյան Կաթողիկե եկեղեցիների բաժանումքի նախագահ կարդինալ Սանտրիի հետ: Քննարկվել են Միջին Արեւելքի ներկայիս դրությունն ու հատկապես քրիոստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերները:
Մինչեւ Վատիկանից մեկնելը՝ Արամ Ա-ն մի շարք հարցազրույցներ է տվել Վատիկանի եւ Իտալիայի ԶԼՄ-ներին:





























