Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ներկայացրել է Եմենում հակամարտության կարգավորման խաղաղ պլանը, գրում է Lenta –ն։
Իրանական կողմի առաջարկը բաղկացած է 4 կետից. Կրակի դադարեցում, հումանիտար օգնություն, հակամարտող կողմերի միջեւ երկխոսություն, ազգային միասնական կառավարության ձեւավորում։
«Հարցը պետք է լուծվի եմենցիների կողմից։ Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է բանակցություններ վարեն, սակայն մենք չենք կարող որոշել Եմենի ապագան»,- նշել է Զարիֆը՝ կոչ անելով վերջ տալ ցամաքային եւ օդային գործողություններին։





























