Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան ապրիլի 21-ին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ միջազգային միջնորդների «վեցնյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա ապրիլի վերջին:





























