Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արգելքը հանելու Ռուսաստանի որոշումը կօգնի իրականացնել շատ երկկողմ համաձայնագրեր, որոնք անցյալ տարի կնքվել էին 2 երկրների միջեւ։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սանաին։
«Այդ որոշումը շատ կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ոլորտում։ Ռուսաստանի արդյունաբերական եւ տնտեսական շրջանականերում այն Իրանի հետ հարաբերությունների ամրապնդման ազդակ է համարվում»,- գրել է դեսպանը Livejournal-ի իր բլոգում։





























