ԱՄՆ-ը պատրաստ չէ համաշխարհային մասշտաբով կիբերպատերազմներ վարել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Էրիք Ռոզենբախը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Սենատորների հարցերի պատասխանելիս Ռոզենբախը խոստովանել է, որ արդյունավետ կիբերգործողություններ իրականացնելու համար հզորությունները չեն բավականացնում: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ունակ է հետ մղել հաքերական գրոհները:

Ռոզենբախը հայտարարել է, որ Պենտագոնը կիբերանվտանգության ոլորտում  բախվում է տեխնիկական եւ կադրային խնդիրների, հաղորդում է Lenta.-ն:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը Ռոզենբախի ելույթից հետո խոստացել է անհրաժեշտության դեպքում՝ ավելի շատ միջոցներ հատկացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարի համար:

Քարթերը նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նոր կիբերռազմավարություն է մշակում, որը կհրապարակվի հաջորդ շաբաթ: