Հռոմի Ֆրանցիսկոս Պապի iPad պլանշետն Ուրուգվայում աճուրդում վաճառվել է 30 հազար դոլարով, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում «Քասթելս» աճուրդի տունը հայտարարել է, որ դրույքը կատարվել է հեռախոսային զանգով, որի հեղինակը չի ցանկանում բացահայտել իր անունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հռոմի Պապն իր iPad-ը ժամանակին նվիրել էր ուրուգվայցի հոգեւորական Գոնսալո Աէմիլիուսին՝ Վատիկանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Պլանշետի վրա կա Ֆրանցիոսկոսի ստորագրությունը: Աճուրդից ստացված միջոցները կփոխանցվեն Ուրուգվայի աղքատ դպրոցներից մեկին:





























