Մի քանի ադրբեջանցիներից բաղկացած հանցագործ խմբավորումը ահաբեկել են Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասը։ 

Ինչպես գրում է KhabTIME-ը, վկայակոչելով Խաբարովսկի երկրամասի դատախազությանը, 3 ավազակ կեղծ ՃՏՊ են կազմակերպել՝ օգտագործելով գողացած պետական համարանիշերով մեքենա։  Երբ  ճանապարհով անցնող բեռնատարների վարորդները կանգ են առել օգնություն ցուցաբերելու համար, ավազակախումբը հրացանով եւ օդամղիչ ատրճանակներով հարձակվել է նրանց վրա։ Այս միջոցով ավազակները վաստակել են 70 հազար ռուբլի։

Պարզել է, որ Ռուսաստանի տարածքում գործող ավազակախմբի կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի էր, որին դատարանը դատապարտել է 12 տարվա ազատազրկման։ Խմբի մյուս անդամները դատապարտվել են 10 եւ 9 տարվա ազատազրկման։