Թուրքիայում Հայոց պատրիարքարանը ապրիլի 24-ին պատարագ է մատուցելու։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո հայոց պատրիարքարանը պատարագ է մատուցելու «1915-ին մահացածների» համար եւ ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործվելու է «ընդհանուր ցավ» արտահայտությունը։

Պատարագը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, 9։30-ին, Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նշենք, որ ապրիլի 23-ի երեկոյան, 19։15-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը 100 անգամ ղողանջելու են բացի Ստամբուլի եկեղեցիներից։