Մեքսիկական ծոցում նավթի նոր արտահոսք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է K2kapital-ը, հուլիսի 27-ին քաշող մի նավ վնասել է Լուիզիանա նահանգի ափերի մոտ գտնվող նավթահորերից մեկը, ինչի հետեւանքով արտահոսք է սկսվել։

«Վեստիի» տեղեկացմամբ, ոչ ոք չի տուժել։ Արտահոսքի պատճառով այդ շրջանում դադարեցվել է նավերի տեղաշարժը։

Միջադեպը տեղի է ունեցել այն տեղից հյուսիս ընկած հատվածում, որտեղ տեղի էր ունեցել ԱՄՆ-ի պատմության մեջ նավթի ամենախոշոր արտահոսքը, որի հետեւանքների հետ պայքարում են մինչեւ հիմա։

Հիշեցնենք, որ այդ վթարը Լուիզիանա նահանգի ափերի մոտ տեղի էր ունեցել ապրիլի 22-ին։