Ռուսաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարները C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների վերաբերյալ պայմանագիր կկնքեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով իրանական պետական գործակալությունները:
Ենթադրաբար, Սերգեյ Շոյգուն եւ նրա իրանցի գործընկեր Հոսեյն Դեքհանը փաստաթուղթը կստորագրեն իրանցի նախարարի Մոսկվա այցի ժամանակ:
Իրանի իշխանությունները հույս ունեն, որ զենիթային համալիրների մատակարարումները կսկսվեն մինչեւ 2015-ի վերջը:





























