Beeline-ը հայտարարում է Երեւանում, Արարատում եւ Եղեգնաձորում վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակների վերաբացման մասին: Գրասենյակները գտնվում են հետեւյալ հասցեներում. Երեւան` Սաֆարյան 5, Արարատ` Աղբյուր Սերոբ 10, Եղեգնաձոր` Սեւակի 2/4:
Գրասենյակներն աշխատում են առանց ընդմիջման. Երեւանի Սաֆարյան փողոցում գտնվող գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 20:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին` ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ը: Արարատում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը, իսկ Եղեգնաձորում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից շաբաթ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը:
«Հավատարիմ մնալով հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը շարունակում է գրասենյակների վերանորոգումը մայրաքաղաքում եւ մարզերում: Մենք հատկապես կարեւորում ենք սպասարկման որակի բարելավումը, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ին եւ օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից ավելի հարմարավետ պայմաններում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։




























