Հունական ռազմական ինքնաթիռները 3 անգամ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել թուրքական կործանիչների դեմ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն` Էգեյան ծովի վրա ուսումնավարժական թռիչքներ իրականացնող թուրքական 16 կործանիչների դեմ 3 անգամ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հունական ռազմական ինքնաթիռները:
Սկզբում հունական Լիմնի ռազմաբազայից են օդ բարձրացել «F-16»-երը, այնուհետ Հռոդոսի եւ Թանգրայից բարձրացած հունական M- 2000 ռազմական ինքնաթիռները Սաքըզ կղզու հարավում թուրքական կործանիչների դեմ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել:




























