Ռուսաստանի կողմից C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների արգելքը հանելը չի ազդի միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա: Այս մասին Լիսաբոնում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Reuters-ը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի որոշումը ճիշտ է»,-ասել է նա՝ հավելելով, որ նման քայլն ամբողջությամբ օրինական է եւ չի ազդի բանակցությունների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: