Ադրբեջանը փորձում է ստիպել Իրանին Հայաստանի  վրա ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի հարցում։

Ինչպես գրում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների հարցերով Պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը Իրանի համագործակցության, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցության հարցերով նախարար Ալի Ռաբիի հետ ունեցած հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ «Իրանը պետք է ճնշում գործադրի բռնազավթող Հայաստանի վրա»։ 

«Վաղ թե ուշ Ղարաբաղի խնդիրը կլուծվի։ Ինչքան շուտ, այդքան լավ։ Այդ խնդիրը նույնիսկ մի փոքր լարում է Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները։ Քանի որ մերձավոր ընկերոջից եւ հարեւանից միշտ էլ ավելին ենք սպասում»,- հայտարարել է Հասանովը։

Դրան ի պատասխան՝ նախարարը խոսել է Իրանի միջուկային ծրագրից։