Աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին եւ կոչ արել աշխարհին չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին:

20-րդ դարի առաջին ցեղասպանության, հայերի ծագման ու Արգենտինայի հայ համայնքի մասին պատմող տեսահոլովակում նկարահանվել են հայտնի արգենտինացի մարզիկներ Դավիթ Նալբանդյանը, Խոսե Մերլանսը, Խուան Կարլոս Օլավեն, Խոսե Պալցիան եւ Կարլոս Հայրապետյանը:

«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»,-ասել է Պալացոն տեսանյութի սկզբում:

«1915-ին թուրքական կառավարությունը ոչնչացրել է 1,5 մլն հայ»,-շարունակել է Մեոլանսը:

«Ողջ մնացածները ստիպված էին թողնել իրենց հողերն ու ապաստան գտնել այլ երկրներում»,-ասել է Խուան Օլավեն:

«Իմ ընտանիքը նույնպես Ցեղասպանության զոհ է գնացել»,-հայտարարել է Նալբանդյանը:

«Արդեն անցել է 100 տարի, իսկ թուրքական պետությունը շարունակում էժխտել Ցեղասպանությունը: Իսկ աշխարհի հայերն արդարություն են պահանջում»,-ամփոփել է փաստաբանը:

«Այսպես միանում ենք հայ ժողովրդին ու շարունակում այդ արդար պահանջը»,-կոչ է արել է Նալբանդյանը:

Տեսանյութի վերջում տեղեկացվում է արդարության ու ճշմարտության երթի մասին՝ նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին, որը տեղի կունենա ապրիլի 24-ին, Կորդովայում: