Ստեղծվել է 6 հոգուց կազմված խումբ, որն իրավունք ունի գլոբալ խափանման դեպքում վերաբեռնել Ինտերնետը: Խմբի անդամները հատուկ կոդեր օգտագործելու լիազորություն ունեն: Նման որոշում է կայացրել հատուկ միջազգային հանձնաժողովը: Այդ խմբի յուրաքանչյուր անդամ ունի բանալու մի ֆրագմենտ, որով կարող է վերաբեռնել ինտերնետը նրա կանգ առնելու դեպքում կամ անջատել այն` տեխնոլոգիական աղետի կամ հեռահաղորդակցական օբյեկտների վրա խոշորագույն ահաբեկչական գրոհների դեպքում: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բանալու ֆրագմենտներից մեկի տերը Փոլ Քեյնն է, ով ապրում է անգլիական Բաս քաղաքում եւ դասավանդում տեղի համալսարանում: